ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԲԱԺՆԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

  1. ՈՒսումնասիրվել և համապատասխան ընթացք են տրվել համայնքի ղեկավարի բոլոր հանձնարարականներին և առաջարկներին:
  2. Հաշվետու ժամանակաշրջանում համակարգվել է համատիրություններին պարբերաբար ցուցաբերվող խորհրդատվական աջակցությունների¸ ինչպես նաև եռամսյակային ֆինանսական հաշվետվությունների ամփոփ գործընթացները:
  3. Ապահովվել է համատիրություններից եռամսյակային ֆինանսական հաշվետվությունների ընդունման գործնթացը :
  4. Ապահովվել է համատիրությունների հաշվետու ընդհանուր ժողովներում համայնքի ղեկավարի ներկայացուցիչների մասնակցությունը: Համակարգվել է հաշվետու ժողովների նախապատրաստական աշխատանքները:
  5. Համակարգվել է համայնքի բոլոր բազմաբնակարան շենքերի պարտադիր նորմերի կատարմանն ուղղված ուսումնասիրությունների գործընթացը¸ որի արդյունքում կառավարող մարմինների ղեկավարներին ներկայացվել են համապատասխան առաջարկներ:
  6. Հաշվետու ժամանակաշրջանում համայնքի տարածքն ազատվել է թվով 30 տնակից:
  7. Թվով 14 ընտանիքի համայնքային ենթակայության հանրակացարաններում տրամադրվել է հանրակացարանային կարգով բնակմակերես և կնքվել է պայմանագրեր:
  8. Համակարգվել է սեփականատերերի կողմից բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների և գույքի վերանորոգման աշխատանքների վերաբերյալ կառավարման մարմինների հետ համատեղ արձանագրությունների կազմման գործընթացը՝ համաձայն որի կատարվել են սպասարկման վարձավճարների վերահաշվարկներ՝ օգտագործված նյութերի արժեքին համապատասխան:
  9. Համակարգվել է համայնքի ողջ տարածքի բնակելի տների¸ տնակային ավանների և համայնքի թվով 2 հանրակացարանների բնակիչներին տրամադրվող տեղեկանքների աշխատանքները¸ որի արդյունքում տրամադրվել է թվով 2335 տեղեկանք և 202 բնութագիր:
  10. Համակարգվել է Վանաձոր համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանի կազման աշխատանքները:
  11. Համակարգվել է համայնքի բարձրահարկ շենքերի վերելակների և բազմաբնակարան շենքերի շքամուտքերի ախտահանման աշխատանքները:
  1. Համակարգվել է Վանաձոր համայնքի զինապարտների ուսումնական զորահավաքների և զինակոչիկների ցուցակների ճշտգրտման աշխատանքները: Վանաձորի զինկոմիսարիատի աշխատանքներին մշտապես ցուցաբերվել է աջակցություն :
  2. Կազմակերպվել է բաժնի համապատասխան աշխատակիցների մասնակցությունը ՀՀ Լոռու մարզի արտակարգ իրավիճակների վարչության կողմից իրականացված ուսումնական միջոցառումներին:
  3. Համակարգվել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը ներկայացվող Ձև 1 և Ձև 2 բնակֆոնդ վիճակագրական հաշվետվություն:
  4. Վանաձորի համայնքի ավագանու10.2012թ.-ի թիվ 52-Ն որոշման համաձայն 2 բնակարանների (ապօրինի բնակվող) հատկացման որոշում է ներկայացվել համայնքի ղեկավարին, ոոնք դարձել են որոշումներ:
  5. ՀՀ կառավարության 09.06.2005թ.-ի թիվ 947-Ն որոշման համաձայն 2 զոհված զինծառայողի և 2 հաշմանդամ զինծառայողների (ազատամարտիկների) գործեր ուսումնասիրվել է, որոշում է կայացվել և Լոռու մարզպետարանին է տրամադրվել ՊՆ ուղարկելու համար:
  6. Վանաձորի համայնքապետարանի կողմից ՊՆ ուղարկված թվով 3 զոհված զինծառայողի ընտանիքի ՊՆ-ի կողմից տրամադրվել է բնակարանի գնման վկայագիր բնակարան ձեռք բերելու համար:
  7. Հիմք ընդունելով ՊՆ-ի հարցումը բաժնի կողմից ուսումնասիրվել է թվով 25 բնակարանի ստացման շահառու հանդիսացող զինծառայողների գործերը և արդյունքները ուղարկվել է ՊՆ:
  8. Վանաձորի համայնքի ավագանու03.2001թ.-ի թիվ 21 և 26.08.2005թ.-ի թիվ 212 որոշումների համաձայն օտարման կարգով սեփականաշնորհվել է թվով 12 բնակարան և բյուջե մուտքագրվել 376 000 դրամ:
  9. Համայնքային սեփականություն հանդիսացող բնակարանային վարձավճարների գանձման գործընթացի արդյունքում համայնքային բյուջե մուտքագրվել է 716 000 դրամ:
  10. Կադաստրից ստացվել է թվով 16 բնակարանների անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ:
  11. Կադաստրի կոմիտեին է ուղարկվել թվով 43 գրություն վկայականներում փոփոխություններ կատարելու համար:
  12. Նոտարական կարգով կնքվել է թվով 18 բնակարանների վերաբերյալ օտարման և վարձակալության պայմանագրեր:
  13. Բնակարանների սեփականաշնորհման նախկին 79 գործերում կատարվել է փոփոխություններ, որի արդյունքում համապատասխան որոշումներ և գրություններ է տրամադրվել անշարժ գույքի կադաստրին:
  14. Համակարգվել է <<Աջակցություն համատիրություններին>> ծրագրի շրջանակներում թվով 35 կարգադրության, պայմանագրերի պատրաստման և կատարված գործերի ստուգման աշխատանքները:
  15. Համակարգվել է Արցախյան պատերազմի ընթացքում զինակոչիկների ծանուցագրեր հատկացման գործընթացը:
  16. Համակարգվել է <<օդային տագնապի>> դեպքում տեղեկատվական թերթիկների բազմաբնակարան շենքերում փակցման աշխատանքները:
  17. Համակարգվել է բազմաբնակարան շենքերի նկուղային հարկերում գտնվող ապաստարանների վիճակի վերաբերյալ ուսումնասիրության, թերությունների վերացման և բնակչության պատսպարման սխեմաների կազման աշխատանքները:
  18. Պատասխանվել է թվով 777 դիմումների:
  19. Համակարգվել է տնակային ավաններում և հանրակացարաններում բնակվող ընտանիքներին սննդի փաթեթների բաշխման աշխատանքները։

Համայնքի ղեկավարի կողմից բաժնի 2020 թվականի ընթացքում կատարված աշխատանքները գնահատվել են լավ:

You May Also Like