Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ:
Անգնահատելի է ձեր ավանդը մատաղ սերնդի հոգիներում ազգային և համամարդկային արժեքներ սերմանելու գործում։ Դուք անսահման նվիրումով ամենօրյա տքնաջան աշխատանք եք տանում՝ ձևավորելով մեր հայրենիքի արժանապատիվ ու բանիմաց քաղաքացուն։
Դարեր շարունակ հայն աստվածացրել է դպրությունը, աստվածացրել Ուսուցչին, ում միջոցով էլ լուսավորելել է սերունդների ճանապարհը։ Կրթելն աստվածահաճո առաքելություն է, որը մեծագույն պատասխանատվությամբ և անձնուրացությամբ ստանձնել եք դուք:
Զինվորը մեր երկրի արտաքին սահմանների անվտանգության պահապանն է, ուսուցիչը՝ ներքին։
Վաստակած հանգստի անցած շատ սիրելի ավագ մանկավարժներ, երախտապարտ ենք ձեր սուրբ առաքելությունն անմնացորդ կատարելու համար: Ձեր ստեղծած ամուր հիմքերի վրա այսօր բարձրանում է ուսուցիչների նոր սերունդը՝ ավանդական մոտեցումները համադրելով նոր ժամանակի մոտեցումներին։
Կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ ամուր առողջություն, արգասաբեր աշխատանք եւ նոր նվաճումներ՝ մատաղ սերնդին կրթելու պատասխանատու գործում: