Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը ընդգրկվել է «Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ»ծրագրում։
Դպրոցի սաները համերգային ծրագրով հանդես կգան Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում։
Արվեստասեր հանրությանը և դպրոցականներին հրավիրում ենք Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի համերգային դահլիճ հունիսի 5-ին , ժամը 14:00-ին: