Վանաձորում հերթական ձմեռային զորակոչն անցկացվեց

Վանաձորի զինկոմիսարիատից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ճանապարհեցին այս տարվա ձմեռային զորակոչի նորակոչիկների առաջին խմբին։
Վանաձորում նորակոչիկներին Հայոց բանակ ճանապարհելու արարողությանը մասնակցեցին Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, մարզային և համայնքային իշխանության այլ ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ և հարազատներ։
Արկադի Փելեշյանը խաղաղ և անփորձանք ծառայություն բարեմաղթեց զինվորներին։
Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու ավագ քահանա Տեր Վահան Ազարյանը նորակոչիկների օրհնության կարգ անցկացրեց։
Միջոցառման ավարտին նորակոչիկները Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի կողմից ստացան նվեր՝ առաջին անհրաժեշտության հիգենիկ պարագաների փաթեթներ։

You May Also Like