Վանաձորցի ըմբիշը Բուխարեստից վերադարձավ արծաթե մեդալով

Ռումինիայի Բուխարեստ քաղաքում  սեպտեմբերի 15-20-ը  տեղի է ունեցել Եվրոպայի առաջնություն՝ ձյուդո մարզաձևից: Առաջնությունից վանաձորցի մարզիկ Արսեն Ղազարյանը վերադարձել է արծաթե մեդալով: Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գավաթի հաղթող Արսենը խոստովանում է, որ այս հաղթանակին երկար է սպասել ու ասում, որ կձգտի հաջորդ առաջնությանը ոսկե մեդալ վաստակել. «Դեռ մեկ տարի երիտասարդների մրցաշարին մասնակցելու իրավունք ունեմ, և խոստանում եմ, որ ավելի բարձր տեղ կգրավեմ, առաջին տեղով կվերադառնամ»:

Առաջնությունում Արսենն ունեցել է 5 գոտեմարտ, որից 4-ը՝ բացարձակ հաղթանակով: Մրցակիցների թվում եղել են նաև Եվրոպայի առաջնության նախորդ 2 տարիների բացարձակ չեմպիոններ, որոնցից վերջինն, ի դեպ, թուրք մարզիկ է եղել: Միայն վերջին գոտեմարտում Արսեն Ղազարյանը զիջել է իսրայելցի մարզիկին, որին նախկինում մի անգամ հաղթել էր:

Հաջորդ ամիս վանաձորցի երիտասարդը մասնակցելու է աշխարհի երիտասարդների առաջնությանը, որտեղից խոստանում է վերադառնալ ոսկե մեդալով:

sp3 sp1

sp2

You May Also Like

Leave a Reply