Վանաձոր-Ռեգեն համագործակցություն

Նոյեմբերի 4-ին Վանաձորի համայնքապետարանում հյուրընկալվեցին Ռեգեն-Վանաձոր համագործակցության պատասխանատու Հերբերթ Ուննաշը և միջազգային համագործակցություն/ GIZ/ ընկերության ներկայացուցիչ Անժելա Սաղաթելյանը։ Հյուրերին ընդունել է Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։ Այցի նպատակն է GIZ-ի կողմից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ իրականացվող «Լավ կառավարում հանուն Տեղական Զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի «Քաղաքների ցանց Հարավային Կովկասում» նախաձեռնության շրջանակում կատարված աշխատանքներն ամփոփել և քննարկելը հետագա համագործակցությունը։ Վանաձորի համայնքապետարանի Զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանն ընդգծեց հատկապես աղբահանությանը, էներգախնայողությանը, սպասարկման գրասենյակների ներդրմանը միտված ծրագրերի կարևորությունը։ Մշակույթի, կրթության և զբոսաշրջության հարցերի բաժնի պետ Քրիստինե Մադոյանը ներկայացրեց Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ուսումնական այցից հետո Վանաձորի որոշ մանկապարտեզներում նորարարություններ մտցնելու հաջող փորձը։
GIZ-ի ներկայացուցիչ Անժելա Սաղաթելյանը նշեց, որ այսուհետ Ռեգեն-Վանաձոր համագործակցությունը լինելու է ուղիղ’ երկու քաղաքների նախաձեռնությամբ։

You May Also Like