ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԲԱՑՈՒՄ

Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում

Նոյեմբերի 29, 2017թ. 11:00 – 13:00

Մամլո հաղորդագրություն

Ս.թ. նոյեմբերի 29-ին Վանաձորում տեղի կունենա Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությունը:

Գրասենյակը հիմնադրվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության (ՏԿԶՆ) հետ համատեղ։

Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, Արթուր Դրամփյան, ԱՄՆ ՄԶԳ ապակենտրոնացման ծրագրի մասնագետ, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

2015թ-ից ի վեր Ծրագրի շրջանակներում հիմնվել են տասներեք գրասենյակներ Շինուհայր, Թումանյան, Աբովյան, Արտաշատ, Զառիթափ, Պեմզաշեն, Ուրցաձոր, Աշտարակ, Ալավերդի, Գորայք, Ամասիա, Արփի և Մեղրի համայնքներում:

Քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնումը թույլ կտա «մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները: Քաղաքացիների սպասարկման գրասենյակը կապահովի համայնքային ծառայությունների մատուցումը «լավ կառավարման» սկզբունքների համաձայն:

Վանաձորի համայնքապետարանում և ՔՍԳ-ում աշխատանքներն իրականացվում են Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) կիրառմամբ, որը որպես ՏԻՄ-երի համար մշակված տեղեկատվական համակարգ՝ թույլ է տալիս ապահովել տեղեկատվական հոսքերի ավտոմատացված կառավարում համայնքապետարանում: Համակարգը նպաստում է քաղաքացիների նկատմամբ ՏԻՄ-երի հաշվետվողականության և թափանցիկության աստիճանի բարձրացմանը, մատուցվող ծառայությունների վրա ծախսվող ժամանակի կրճատմանը: Համակարգի միջոցով հնարավոր է բնակիչներին մատուցել առցանց ծառայություններ, հետևել դրանց ընթացքին, իսկ հարցերի դեպքում՝ առցանց դիմել համապատասխան մասնագետներին:

Օրակարգ

 

11։00 Ժամանում Վանաձոր
11։1011։40 Բացման խոսք

Վաչե Տերտերյան, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ

Արթուր Նալբանդյան, Լոռու մարզպետ

Մաթիաս Քիսլեր, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Արթուր Դրամփյան, ԱՄՆ ՄԶԳ ապակենտրոնացման ծրագրի մասնագետ

Մամիկոն Ասլանյան, Վանաձոր համայնքի ղեկավար

11։40– 12:00 Գրասենյակի ներկայացում

Արթուր Օհանյան, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար

12:0012:20 Հարցազրույցներ ԶԼՄ ներկայացուցիչների հետ
12:20-13:00 Հյուրասիրություն

You May Also Like

Leave a Reply