Այսօր Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ «Վանաձոր OPEN-2024» շախմատի միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառումը նախաձեռնել է ՖԻԴԵ-ի վարպետ, շախմատի թիմային օլիմպիադայի արծաթե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Սարգիս Սարգսյանը։ Միջոցառման իրականացմանը աջակցել է Վանաձորի համայնքապետարանը։
Բացման արարողությանը օրհնության խոսք ասաց արժանապատիվ տեր Տաճատ քահանա Բարսեղյանը։
Ողջույնի և մրցաշարի մեկնարկի առթիվ շնորհավորական խոսքով հանդես եկան Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը և Վանաձորի համայնքապետարանի սպորտի, երիտասարդության հարցերի բաժնի պետ Սասուն Բեգլարյանը։
Միջոցառումը շարունակվեց Վանաձորի երգի թատրոնի մենակատարների ելությներով։
Մրցաշարին մասնակցում են 8 երկրի ներկայացուցիչներ՝ Շվեդիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Իրանից, Վրաստանից, Ուկրաինայից, Լիբանանից, Անգոլայից։
Մրցաշարին մասնակցում են ՀՀ հավաքականի անդամ, աշխարհահռչակ գրոսմայստերներ, միջազգային վարպետներ, մանկապատանեկան տարիքի շախմատիստներ։
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 5 մլն դրամ։