1. 2013 մարտի 19-20-ը , Վանաձորի <<Գագիկ Ղազարյան>> մարզական ակումբում անց է կացվել Վանաձոր քաղաքի 1998-2000թթ. ծնված պատանիների սամբո ըմբշամարտի առաջնություն:
Առաջնությանը մասնակցել են 11 քաշային կարգի 76 մարզիկներ:
2. 2013 մարտի 29-30-ը համաձայն, Վանաձորի <<Օլիմպիական հերթափոխի մենապայքային մարզաձևերի մարզադպրոց>> ՀՈԱԿ-ի Ս. Ավետյանի անվան ազատ ըմբշամարտի մարզադահլիճում անց է կացվել Վանաձոր քաղաքի 2001-2003թթ. ծնված կրտսեր տարիքի պատանիների ազատ ըմբշամարտի առաջնություն:
3. 2013 ապրիլի 13-14-ը համաձայն Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի, Վանաձորի <<Գագիկ Ղազարյան>> մարզական ակումբում անց է կացվել Վանաձոր քաղաքի 2001-2003թթ. ծնված պատանիների ձյու-դո ըմբշամարտի առաջնություն:
Առաջնությանը մասնակցել են 10 քաշային կարգի 77 մարզիկներ:
4. 2013 մարտի 19-20-ը, Վանաձորի <<Հայաստան>> մարզական հասարակական կազմակերպության մարզադահլիճում անց է կացվել Վանաձոր քաղաքի 1999-2000թթ. ծնված պատանիների բռնցքամարտի առաջնություն:
Առաջնությանը մասնակցել են 18 քաշային կարգի 68 մարզիկներ:
Առաջնությունների հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվել են Վանաձորի քաղաքապետարանի կողմից սահմանված պատվոգրերով, մեդալներով և հուշանվերներով:
Պարգևատրվել են նաև մրցավարները: