Մրցույթին կարող է մասնակցել այն անձը, ով ունի բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) կրթություն և վերջին 7 տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտի կամ մանկավարժական աշխատանքի առնվազն 2 տարվա մանկավարժական աշխատանքային ստաժ:
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- Դիմում (Ձև 1)՝ լրացվում է տեղում
- Կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ)
- Անձը հաստատող փաստաթուղթ
- Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում)
- Ինքնակենսագրություն (Ձև 4)՝ ստանալ https://escs.am/am/news/11978 հղումից
- Մեկ լուսանկար՝ 3×4 չափի
- Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
- Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական
- Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են հրապարակման օրվանից մինչև դեկտեմբերի 22-ը ներառյալ, ամեն օր ժամը 08:30-ից 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթն անց է կացվելու 2023 թվականի դեկտեմբերի 27-ին,ժամը 11:00-ին, ք. Վանաձոր Տարոն 4, Ածխահատներ 33 հասցեում (թիվ 35 մանկապարտեզի շենք) :
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են հայտարարությանը հետևել նաև www. azdarar.am կայքով:
Մրցույթն անց է կացվելու երկու փուլով՝ գրավոր և բանավոր:
Հարցաշարին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով https://escs.am/am/news/11978
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով 094440696: