«Վանաձոր համայնքի թիվ 24 մանկապարտեզ»  ՀՈԱԿ-ը  հայտարարում է մրցույթ՝ դաստիարակի թափուր պաշտոնի համար( 1,12 դրույքաչափով)

Մրցույթին կարող է մասնակցել այն անձը,ով ունի միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր,դիպլոմավորված մասնագետ,մագիստրոս) մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ։

Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1)դիմում (Ձև 1 )՝ լրացվում է տեղում ,

2 )կրթության մասին փաստաթուղթ( դիպլոմ),

3 )անձը հաստատող փաստաթուղթ,

4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում) ,

5) ինքնակենսագրություն (Ձև 4 )՝ ստանալ   https:escs.am/am/news/11978 հղումից,

6) մեկ լուսանկար` 3x 4 չափի,

7 )այլ պետությունների քաղաքացւները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ,

8 )Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,

9 )հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր( դրանց առկայության դեպքում) ։

Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաղթով։

Փաստաթղթերն ընդունվում են հրապարակման օրվանից մինչև ապրիլի 16-ը ներառյալ,ամեն  օր ժամը 08։30-ից-17։30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։

Մրցույթն անց է կացվելու 2024 թվականի ապրիլի 23-ին, ժամը 13։00-ին, ք,Վանաձոր, Լազյան 32-3/2 հասցեում։

Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են հայտարարությանը հետևել նաև

    կայքով։

Մրցույթն անց է կացվելու երկու փուլով՝ գրավոր և բանավոր։

Հարցաշարին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https:escs.am/am/news/  11978։

Տեղեկությունների համար կարող եք զանգահարել ( 094 )51-51-25 հեռախոսահամարով։

You May Also Like