Մրցույթին կարող է մասնակցել այն անձը, ով ունի միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում կամ մանկավարժական գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ:
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հեևյալ փաստաթղթերը՝
1. Դիմում (ձև 1)՝ լրացվում է տեղում
2. Կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ)
3. Անձը հաստատող փաստաթուղթ
4. Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխասանքային գրքույկ (առկայության դեպքում)
5. Ինքնակենսագրություն (ձև 4)
6. Մեկ լուսանար՝ 3×4 չափի
7․ Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
8․ Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական
Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր(դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են հրապարակման օրվանից մինչև սեպտեմբերի 13-ը ներառյալ, ամեն օր ժամը 08:30-ից 17:30-ը բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթն անց է կացվելու սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին, ք. Վանաձոր, Չուխաջյան 24/1 հասցեում:
Մրցույթին մասնկացել ցանկացողները կարող են հայտարարությանը հետևել նաև
կայքով:Մրցույթն անց է կացվելու 2 փուլով՝ գրավոր և բանավոր:
Հարցաշարին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով https://escs.am/am/news/12007:
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել հեևյալ հեռախոսահամարով 098743077: