Վանաձոր համայնքի տղաների և աղջիկների բասկետբոլի գավաթի խաղարկություն

Հոկտեմբերի 23-ից 26-ը «Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մարզադահլիճում անցկացվեց Վանաձոր համայնքի տղաների և աղջիկների բասկետբոլի գավաթի խաղարկություն:
Մասնակցության հայտ էին ներկայացրել տղաների 6 և աղջիկների 4 թիմ:
Աղջիկների մրցումներում լավագույն եռյակը կազմել են 1-ին տեղում՝ «Թիվ 4 հիմնական դպրոցի» թիմը,
2-րդ տեղում` «Թիվ 23 հիմնական դպրոցի» թիմը,
3-րդ տեղում` «Թիվ 8 հիմնական դպրոցի» թիմը:
Տղաների մրցումներում լավագույններն են
1-ին տեղում՝ «Թիվ 4 հիմնական դպրոցի» թիմը,
2-րդ տեղում` «Թիվ 8 հիմնական դպրոցի» թիմը,
3-րդ տեղում` «Էվրիկա» բնագիտամաթեմատիկական թեքումով հատուկ դպրոցի» թիմը:
Գավաթի խաղարկությունում հաղթող և մրցանակակիր թիմերը պարգևատրվեցին համայնքապետարանի կողմից սահմանված համապատասխան կարգի պատվոգրերով, գավաթներով և մեդալներով:
Աղջիկների մրցումներում լավագույններ ճանաչվեցին` Դայանա Մեհրաբյանը /Թիվ 4 հիմնական դպրոց/, Ռիմա Չոբանյանը` /թիվ 23 հիմնական դպրոց/, Ժասմին Աքոյանը` /Թիվ 8 հիմնական դպրոց/:
Տղաների մրցումներում լավագույններ ճանաչվեցին` Նարեկ Սամվելյանը /Թիվ 4 հիմնական դպրոց/, Դավիթ Գրիգորյանը` /Թիվ 8 հիմնական դպրոց/, Միքայել Արամյանը` /«Էվրիկա» բնագիտամաթեմատիկական թեքումով հատուկ դպրոց»/: Նրանք պարգևատրվեցին մարզական արձանիկներով և պատվոգրերով:
Շնորհակալագրեր ստացան մրցավարները:

You May Also Like