Վանաձոր համայնքի 10 լավագույն մարզիկների և նրանց մարզիչների ընտրություն

Դեկտեմբերի 18-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ 2023 թվականի
Վանաձոր համայնքի 10 լավագույն մարզիկների և նրանց մարզիչների ընտրությունը:
Ներկաներին ողջունեց և համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի անունից շնորհակալական խոսքն ասաց համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը:
Քննարկմանը ներկա էին Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժինը ներկայացուցիչները, մարզադպրոցների տնօրենները, մարզական ակումբների, մարզական
ֆեդերացիաների նախագահները:
2023-ին Վանաձորի 10 լավագույն մարզիկների անվանացանկը հետևյալն է`
1. Տիգրան Կիրակոսյան /սամբո/
2. Նարեկ Դալլաքյան /սամբո/
3. Արթուր Մանուկյան /սամբո/
4. Գոռ Ազիզյան /բռնցքամարտ/
5. Հովհաննես Հարությունյան /բռնցքամարտ/
6. Արման Միսկարյան /բռնցքամարտ/
7. Դավիթ Սաֆարյան /բռնցքամարտ/
8. Էլլադա Ալավերդյան /աթլետ/
9. Տիգրան Ղազարյան /ազատ ըմբշամարտ/
10. հորիզոնականը կիսեցին`
Արթուր Շախպազյանը /բռնցքամարտ/
Վախթանգ Հարությունյանը /բռնցքամարտ/:
Պատանի մարզիկների եռյակը հետևյալն է `
1. Արգիշտի Հակոբյան /բռնցքամարտ/
2. Մհեր Օհանյան /սամբո/
3. հորիզոնականը կիսեցին`
Արեն Խառատյանը /բռնցքամարտ/
Հեղինե Պետրոսյանը /բռնցքամարտ/:
Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ ընտրվեց շախմատիստ` սահմանափակ կարողություններ ունեցող
անձանց աշխարհի առաջնության 3-րդ տեղը զբացեղրած, թիմային օլիմպիադայում 2-րդ տեղը գրաված Սարգիս Սարգսյանը:
Լավագույն թիմ ընտրվեց ՀՀ հանդբոլի 2023թ. տղամարդկանց առաջնությունում առաջին տեղ գրաված
«Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ-ի Վանաձորի թիմը:
Տարվա լավագույն մարզիչ ընտրվեց աշխարհի հնգակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ՀՀ
վաստակավոր մարզիչ` Գագիկ Ղազարյան:
Տարվա լավագույն մարզական կազմակերպությունը «Վանաձորի Օլիմպիական հերթափոխի մենապայքարային
մարզաձևերի մարզադպրոց» ՀՈԱԿ-ն է։
Լավագույն պրոֆեսիոնալ մարզիկ ընտրվեց WBC-24 վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի
առաջնության հաղթող Անահիտ Արոյանը:
Լավագույննների պարգևատրման արարողություը կանցկացվի դեկտեմբերի 27-ին։
и ещё 9
Все реакции:

Suren Abovyan, Tachat Simonyan и ещё 55

You May Also Like