Հայրենական մեծ պատերազմի 79 -ամյակին ընդառաջ, այսօր՝ մայիսի 8-ին, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար
Արկադի Փելեշյանը համայնքի ղեկավարի գլխավոր
խորհրդական Արման Բերնեցյանի և համայքապետարանի
պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցների
հետ այցելեց պատերազմի մասնակից վանաձորցի վետերաններին։
Վետերաններ Վազգեն Մացակի Ավետիքյանը, Սուրեն Գրիգորիի
Ղումաշյանը, Վլադիմիր Ռոմանի Ռապացկին, Հենրիետտա Արտաշեսի Մխիթարյանը և Աննա Պավելի Սարոկինան
համայնքի ղեկավարի պաշտոնակատարի կողմից
պարգևատրվեցին պատվոգրերով և նվերներով։
Արկադի Փելեշյանը բարձր գնահատելով նրանց ավանդը հայրենիքի պաշտպանության գործում մաղթեց առողջություն և խաղաղ երկինք։