Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի շնորհավորանքը Մարտի 8-ի առթիվ

«Սիրելի՛ կանայք,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ:
Մարտի 8-ը մեր սիրելի տոներից է՝ լեցուն գարնան շնչով ու ամենավառ զգացումներով։
Այսօր մենք հիացմունքի և երախտագիտության խոսքեր ենք հայտնում բոլոր կանանց, մայրերին, տատիկներին, քույրերին, դուստրերին՝ ձեր տված սիրո ու ջերմության, նվիրվածության ու հավատարմության համար։
Դուք կարողանում եք անել ամեն ինչ. հաջողությունների հասնել աշխատանքում, տանել ընտանիքի հոգսը և միևնույն ժամանակ մնալ գեղեցիկ, պայծառ, հմայիչ։ Դուք սխրանքներ գործելու ու նվաճումների եք ոգեշնչում։
Հայ կնոջ, հայ մոր խորամտության, նվիրումի ու անսահման համբերության շնորհիվ պահպանվում են մեր ընտանիքներն ու ավանդույթները, դաստիարակվում են հայրենանվեր, քաջ զավակներ։
Սիրելի՛ կանայք,
Մաղթում եմ, որ ձեր սիրելիները շրջապատեն ձեզ ուշադրությամբ և ջերմությամբ, որ այն բարությունն ու կարեկցանքը, որ առատաձեռնորեն տալիս եք ձեր ընտանիքին ու շրջապատին, բազմապատիկ վերադառնան ձեզ: Եղեք առողջ, հաջողակ, միշտ առինքնող, և թող բոլորիդ ընտանիքներում խաղաղություն ու բարեկեցություն տիրի»։

You May Also Like