Վանաձոր համայնքի Դարպաս բնակավայրում անցկացվում է ծառատունկ

Դարպաս բնակավայր տանող միջհամայնքային ճանապարհի սողանքավտանգ հատվածում տնկվում է կաղնու, թխկենու և հացենու 1500 հատ տնկի։
Այսօր ծառատունիկին մասնակցել են Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի գլխավորությամբ։
«Դարպաս բնակավայրում ծառատունկ» ծրագիրը իրականացնում է Վանաձորի համայնքապետարանը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի շրջանակում՝ Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) ֆինանսավորմամբ և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի հետ։
Ծրագրի նպատակը է նվազեցնել աղետների՝ մասնավորապես սողանքների ռիսկերը, և բնապահպանական խնդիր լուծել՝ ավելացնելով կանաչապատ հատվածներ։
Համայնքի ղեկավարը տեղում զրուցել է Ծրագրի ղեկավար Արարատ Ալիխանյանի և Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն ՀԿ նախագահ Արարատ հետ՝ կարևորելով միջոցառման նշանակությունը։
Ծրագրի շրջանակներում համայնքի երիտասարդների և դպրոցականների շրջանում կանցկացվեն նաև բնապահպանական թեմայով դասընթացներ։

You May Also Like