Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի պաշտոնյաները կատարել են շրջայց Վանաձորում

Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի պաշտոնյաները համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի հանձնարարականով շրջայց են կատարել Վանաձորում՝ այցելելով Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին։ Այցի նպատակը սեփական աչքով տեսնելը և պայմանների ու անհրաժեշտությունների մասին տեղեկանալն է։
Ներկայումս Վանաձորում տեղակայվել է բռնի տեղահանված 580 ընտանիք կամ 2178 անձ։ Այս ընտանիքներից 87-ը՝ 327 անձ, գտնվում են հյուրատներում, 20 ընտանիք՝ 41 անձ, դեռևս կեցության համար հարմարեցված ընդհանուր տարածքներում են։
Արկադի Փելեշյանը շրջայցն սկսել է կեցության ընդհանուր տարածքներից։ Սա համայնքի ղեկավարի հերթական այցելությունն էր, որը սպասված էր հատկապես երեխաների համար։
Համայնքի ղեկավարը զրուցեց բնակիչների հետ, լսեց կարքների մասին և խոստացավ, որ բոլոր խնդիրները փուլ առ փուլ միասին հաղթահարելու ենք։
Հաջորդ այցը արդեն վարձակալած բնակարաններում հաստատված ընտանիքներին է։ Այստեղ արդեն հարմարվել են, երեխաներին դպրոց ու մանկապարտեզ տեղավորել։
Արկադի Փելեշյանը շեշտել է, որ հայամնքապետարանի դռները միշտ բաց են՝ ցանկացած խնդրով դիմելու համար։

You May Also Like