Վանաձոր համայնքի 2024-ի առաջին զորակոչ

Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի բակից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ճանապարհեցին 2024-ի առաջին զորակոչի նորակոչիկների։
Վանաձոր և Փամբակ համայնքների 48 նորակոչիկներին բանակ ճանապարհեցին հանդիսավոր արարողությամբ։ Ներկա էին Վանաձորի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ասրյանը, համայնքային և մարզային իշխանության ներկայացուցիչներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, նորակոչիկների հարազատներ։
Նորակոչիկներին օրհնության խոսք ասաց Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու ավագ քահանա Տեր Վահան Ազարյանը։
Զինվորներին խաղաղ ծառայություն և բարի վերադարձ բարեմաղթեցին մարզի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ասրյանը և Վանաձոր համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բեռնեցյանը։

You May Also Like