Հոկտեմբերի 19-ին, տեղի ունեցավ «Վանաձոր համայնքի 2021 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին» Վանաձոր համայնքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հանրային բաց քննարկում։ Զեկույցով հանդես եկավ համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնի պետ Վահագն Դավիթավյանը։ Տեղի ունեցավ շահագրգիռ քննարկում։ Որոշման նախագիծը ներկաների կողմից արժանացավ հավանության։
Ամփոփաթերթը հետևյալ հղումով՝ քննարկման ամփոփաթերթ