Այսօր՝ նոյեմբերի 27-ին, տեղի ունեցավ «Վանաձոր համայնքի 2021 թվականի տարեկան բյուջեի հաստատման մասին» Վանաձոր համայնքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հանրային բաց քննարկում:
Զեկույցով հանդես եկավ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Վահե Գրիգորյանը։ Տեղի ունեցավ շահագրգիռ քննարկում, հնչեցին առաջարկներ: Որոշման նախագիծը ներկաների կողմից արժանացավ հավանության։