Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը։ Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև փաստաթղթերի ստորագրման արարողություն: Ի թիվս Ղազախստանի հետ ստորագրված այլ փաստաթղթերի՝
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևը ստորագրել են՝
«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմի և Ղազախստանի Հանրապետության Մանգիստաուի մարզի ակիմի վարչակազմի միջև համագործակցության մասին», ինչպես նաև «Վանաձոր համայնքի և Շիմքենտ քաղաքի միջև համագործակցության և քույր քաղաքներ դառնալու մասին» հուշագրերը։ Հուշագիր