Նոյեմբերի 5-ին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի գլխավորությամբ՝ համայքապետարանի աշխատակազմը, համայքապետարանի ենթակայության «Նեցուկ» և «Վանաձորի քաղաքային տնտեսություն» ՀՈԱԿ-ները մասնակցեցին համապետական ծառատունկին։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը ծառատունկի համար տրամադրել էր տնկիներ և համապատասխան պարագաներ։ Նախանշված տարածքներում տնկվեցին կոնաձև նոճիներ։
Վանաձորում անցկացվեց նաև շաբաթօրյակ, որին ներգրավվել են նաև համայնքաետարանի Կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժնի ունեցած միջոցներն ու տեխնիկան։
Վանաձորյան շաբաթօրյակին մասնակցեցին Վանաձորում հաստատված ռուսական համայնքի ներկայացուցիչները։ Նրանք հանձ են առել մաքրելու Վանաձոր թաղամասից դեպի անտառ տանող ճանապարհի հարակից գոտիները։ Արկադի Փելեշյանը Սայաթ-Նովայի զբոսայգում մի քանի շիվեր տնկելուց հետո միացել է շաբաթօրյակին։