Այսօր Լոռու մարզպետարանում անցկացվել է խորհրդակցություն Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի, կոմիտեի գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանի, մարզի համայնքների ղեկավարների, Կադաստրի կոմիտեի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Կադաստրի կոմիտեի գործառույթներին և համայնքների հետ առավել արդյունավետ համագործակցությանն առնչվող հարցեր:

Կոմիտեի ղեկավարը մանրամասն ներկայացրել է համակարգում ընթացող համապարփակ բարեփոխումները: Նրա խոսքերով նորաստեղծ Լոռու մարզային խորհրդատվական կենտրոնը թույլ է տալիս էականորեն բարելավել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը:

Համայնքի ղեկավարները կոմիտեի գործառույթների առնչությամբ տարաբնույթ հարցեր են բարձրաձայնել։

Կոմիտեի նախագահը հանգամանալից պատասխանել է բոլոր հարցերին, ներկայացրել պարզաբանումներ:
Համայնքներում առկա հիմնախնդիրների օպերատիվ կարգավորման, խնդրահարույց հարցերի արագ և արդյունավետ լուծման նպատակով՝ պայմանավորվածություն է ձեռքբերվել Կադաստրի կոմիտեի մասնագետների կողմից համայնքներին մասնագիտական աջակցություն տրամադրելու վերաբերյալ:

Խորհրդակցությունից հետո ներկաներն այցելել են Կադաստրի կոմիտեի Լոռու խորհրդատվական կենտրոն, ծանոթացել նորաստեղծ կենտրոնի պայմաններին, էլեկտրոնային սպասարկման նոր համակարգին։
Post Views:
41