Տեղի ունեցավ Վանաձորի 2024 թվականի առաջին կիսամյակի լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը

Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Վանաձորի 2024 թվականի առաջին կիսամյակի լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Ներկաներին ողջունեց Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։
Համայնքի ղեկավաիր պաշտոնակատաը նշեց, որ մեր մարզիկները մասնակցել և քաղաքի պատիվը բարձր են պահել համապետական և միջազգային տարբեր մարզաձևերի առաջնություններում։
«Շատ կարևորում եմ մեր պատանիների, երիտասարդների սպորտային դաստիակությունը՝ անկախ նրանից հետագայում մասնագիտական ուղղություն կընտրեն դա, թե ոչ։ Իսկ ձեր նվաճումներն ու հաղթանակները օրինակն են ծառայում ձեր հետևից եկող սերնդի համար։
Ի սրտե հպարտանում ենք ձեր նվաճումներով։ Մաղթում եմ, որ դրանք ավելանան, բոլորդ բարձր հարգի մեդալներ նվաճեք և յուրաքանչյուրդ ձեր մարզաձևում դառնաք ամենաճանաչված մարզիկը»,- ասաց Արկադի Փելեշյանը։
Մարզիկներին ու նրանց մարզիչներին շնորհավորահանքի խոսք ասացին համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը և համայնքապետարանի աշխատակազմի սպորտի, եիտասարդության հարցերի բաժնի պետ Սասուն Բեգլարյանը։ Վերջինս խոսեց նաև բացթողումների և առաջիկա ակնկալիքների մասին։
Արկադի Փելեշյանը տարվա առաջին կեսին լավագույն արդյունքներ գրանցած թվով 97 մարզիկի ու մարզչի պաևգևատրեց շնորհակալագրերով և դրամական պարգևներով։
2024 թվականի առաջին կիսամյակում
Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ են դարձել 12 մարզիկ,
2 մարզիկ դարձել են աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր,
ՀՀ առաջնությունների հաղթող են դարձել 63 մարզիկ-մարզուհի,
իսկ «Վանաձորի Ալբերտ
Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոցի պատանիների վոլեյբոլի թիմը դարձել է ՀՀ վոլեյբոլի Մ14 պատանիների 2023/2024թթ առաջնության հաղթող:

You May Also Like