Վանաձորի համայնքապետարանը և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի գլխավոր օպերատոր «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը համագործակցության մասին հուշագիր են ստորագրել

Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը ընդունել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի գլխավոր օպերատոր «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօերեն Բագրատ Ենգիբարյանին, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի կրթական և ինժեներական ծրագրերի ղեկավար Եղիշե Սաֆարյանին և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի տնօրեն Աննա Հովհաննիսյանին։
Քննարկվեցին համայնքապետարանի և տեխնոլոգիական կենտրոնի համագործակցությունն ու դրա ընդլայնման հեռանկարները։
Համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը ընդգծեց, որ այս համագործակցությունը կարևոր է, նկատի ունենալով, որ Վանաձորի զարգացման տեսլականում նաև Տեղեկատվական տեխնոլոգիաներն են։
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ համագործակցությունը կարևոր է քաղաքի զարգացման ու հատկապես երիտասարդների ներգրավման առումով։
Նշվեց, որ կենտրոնը 10․000 մասնագետ է պատրաստել։ Աշխատանքներ են տարվում մայրաքաղաքից դուրս 7000 նոր աշխատատեղ ստեղծելու ուղղությամբ։
Արկադի Փելեշյանը և Բագրատ Ենգիբարյան հուշագիր ստորագրեցին՝ նոր կետից համագործակցությունը շարունակելու հաստատակամությամբ։
Հուշագիրը ստորագրելուց հետո անմիջապես քննարկվեց առաջիկա ամիսներին եիտասարդների մասնակցությամբ համատեղ ծրագիր անցկացնել։

You May Also Like