Վահե Լևոնի Կռոյան
Ծնվել է 1991թ.-ի հուլիսի 16-ին Կիրովական քաղաքում։
1997-2007թթ․ գերազանցությամբ ավարտել է Վանաձորի Ա.Ս. Պուշկինի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցը։
2007-2011թթ. սովորել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում, ստացել բակալավրի աստիճան՝ «Չափագիտություն, ստանդարտացում և սերտիֆիկացում» մասնագիտությամբ:
2011-2013թթ. ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրան, ստացել ֆինանսների մագիստրոսի աստիճան՝ «Բանկային գործ» մասնագիտությամբ։
2010թ. ընդունվել է «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ որպես ապահովագրական գործակալ։
2012-2016թթ. աշխատել է որպես «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ի Լոռու մարզի տարածքային պատասխանատու։
2016թ․ «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ի Վանաձորի գրասենյակի տնօրեն։
2012թ. հանդիսանում է անհատ ձեռնարկատեր։
2012-2016թթ. հանդիսացել է «Լոռե Թրավել» ընկերության Վանաձորի ներկայացուցիչ։
2016թ. մինչ օրս «ՏԷ ՏԷ տուր» ընկերության Լոռու մարզային համակարգող։
2007թ. «Լոռվա Երիտասարդական Միասնություն» ՀԿ-ի անդամ։
2011թ. «Լոռվա Երիտասարդական Միասնություն» ՀԿ-ի Լոռու մարզային համակարգող։
2015թ. «Լոռվա Երիտասարդական Միասնություն» ՀԿ-ի տնօրեն։
2016թ. ընտրվել է Վանաձոր համայնքի ավագանու անդամ։ Հանդիսանում է ավագանու ֆինանսատնտեսական մշտական հանձնաժողովի անդամ։
Կատարել է բազմաթիվ հասարակական և բարեգործական աշխատանքներ։
Ամուսնացած չէ: