Վաղաժամկետ դադարեցվել է Վանաձոր համայնքի ավագանու անդամի լիազորությունը

Վանաձոր համայքի ավագանին այսուհետ ունի 20 անդամ: Փետրվարի 25-ի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Սամվել Դարբինյանն ընթերցեց ՀՀ Լոռու մարզպետի 2013 թ. հունավրի 24-ի թիվ 101/107.4.1/383-13 ՛՛Տեղական ինքնակառավարմանն մասին՛՛ ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 2-րդ մասի պահանջներին համապատասխան ավանգանու անդամ Արթուր Հրայրի Խաչատրյանի վերաբերյալ գրավոր առաջարկությունը: Լոռւ մարզպետը տեղեկացրել է, որ զինվորական ծառայության զորակոչվելու կապակցությամբ վաղաժամ դադարեցվում է Վանաձոր համայքնի ավագանու անդամ Արթուր Հրայրի Խաչատրյանի լիազորությունները: Ավագանու կողմից այս տեղեկությունն ընդունել է ի գիտություն:

You May Also Like

Leave a Reply