Ուսուցչի օրվա առթիվ Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ արվեստի դպրոցների և նախակրթարանների մանկավարժների պարգևատրման միջոցառում։
Վանաձոր համայքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը ողջունեց և շնորհավորեց մանկավարժներին մասնագիտական տոնի առթիվ։ Նա ընդգծեց, որ կրթված, ստեղծագործ ու հավակնոտ սերունդ դաստիարակելով, ուսուցիչները մեծագույն ներդրում են կատարում մեր պետության ապագայի համար։
Մանկավարժները համայնքի ղեկավարի պաշտոնակատարի կողմից պատվոգրեր և ծաղկեփնջեր ստացան։
Միջոցառմանը մասնակցեցին նաև Վանաձոր ժամանած արցախցի ուսուցիչներ։