ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻՆ

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Հայաստանի ներդրումային խորհուրդը հանդիպում կանցկացնի Լոռու մարզի տեղական արտադրողների հետ։
Հանդիպումը տեղի կունենա  ապրիլի 11-ին`ժամը 11:00-ին, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում:
Կներկայացվեն նոր հաստատված աջակցության ծրագրերը.
Բիզնես-առևտրային ցանց հարաբերությունները կարգավորող (այդ թվում` վճարումները) նոր օրենք
Բիզնես-գյուղմթերք վերամշակող հարաբերությունները կարգավորող (այդ թվում` վճարումները) նոր օրենք,
Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման դեպքում աշխատավարձերի սուբսիդավորում արտադրողների համար,
Արտադրության մեջ աշխատողների ներգրավման աջակցության ծրագիր` եկամտային հարկի վերադարձի տեսքով,
0-4% վարկեր` սարքավորումներ ձեռք բերելու, բիզնեսի թվայնացում և ավտոմատացում իրականացնելու, դեպի արտահանման շուկաներ դուրս գալու գծով։
Հանդիպման ընթացքում փորձագետները կներկայացնեն նոր ընդունված աջակցության ծրագրերը, դրանց դիմելու մանրամասները և տեղում կլսեն գործարարների կողմից բարձաձայնված խնդիրները:
Մասնակցության համար պարտադիր է նախապես գրանցվել այս հղումով`

You May Also Like