Սիրելի´ ուսանողներ,
Ամենայն անկեղծությամբ շնորհավորում եմ ձեզ «Ուսանողների միջազգային օրվա» առթիվ:
Նոյեմբերի 17-ը ողջ աշխարհը նշում է որպես «Ուսանողների միջազգային օր»։ Տոնը կարծես թե մեկ անգամ ևս շեշտում է ուսանողության երիտասարդ լինելու և իրենց ներուժն առավել արդյունավետ օգտագործելու կարևորությունը:
Ցանկանում եմ, որ դուք այս տարիներն օգտագործեք ամենայն պատասխանատվությամբ և հավաքեք գիտելիքների անհրաժեշտ պաշար ողջ կյանքի համար: Ուսանողական տարիների ժամանակ ստացած ձեր գիտելիքներն ուղեկցելու են ձեզ ամբողջ կյանքի ընթացքում: Սովորեք այնպես, որ երբեք ափսոսանքով հետ չնայեք:
Եվս մեկ անգամ շնորհավորելով ձեզ, մաղթում եմ քաջառողջություն և մասնագիտական հետագա հաջողություններ: