Վանաձորի լողի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոցում ամենամյա «Ուրախ դելֆին» առաջնության մեկնարկը տրված է: Ավանդական դարձած առաջնությունը Վանաձորում շուրջ տասը տարվա պատմություն ունի: Այս տարի «Ուրախ դելֆին» մարզական միջոցառմանը մասնակցություն ունեցան ավելի քան 180 մարզիկներ ոչ միայն Վանաձորից, այլև մեկական թիմեր Գյումրիից ու Աբովյանից, ևս չորս թիմ՝ Երևանից: Մարզադպրոցի բաց առաջնության մասնակիցները 2000թ-ին և դրանից հետո ծնված մարզիկ-մարզուհիներն են: Առաջինը 2004-2006թթ. ծնված լողորդուհիների լողահերթն էր: Մասնակիցները մրցեցին չորս լողաոճերում՝ բրաս, ազատ ոճ, դելֆին և թիկնալող: Առաջնության նպատակն է ոչ միայն Համահայկական խաղերին ընդառաջ մարզիկների պատրաստվածության մակարդակը բարձրացնել, այլև տարբեր համայնքների մարզիկների շփմանը նպաստել:
Առաջնության նախաձեռնությունը մարզադպրոցի տնօրենինն է, ով մրցաշարի կայացման գործում կարևո
րում է նաև լողի ֆեդերացիայի գործուն մասնակցությունը: Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետի խոսքով՝ Մարզադպրոցը Վանաձորում գործում է 2005թ.-ից, այս տարիների ընթացքում այստեղ լողալ է սովորել ավելի քան 5500 երեխա: Գևորգ Մացակյանի դիտարկմամբ տարեցտարի ավելանում է մրցաշարի մասնակիցների թիվը:
«Ուրախ դելֆին» մարզական միջոցառումն ընթացավ երկու օր: Մասնակիցներից ոմանք առաջին անգամ էին հանդես գալիս մրցաշարին, ոմանք էլ արդեն մի քանի անգամ հասցրել են մասնակցություն ունենալ՝ մարզական նվաճումներից զատ ձեռք բերել նաև լավ ընկերներ: «Ուրախ դելֆին» բաց առաջնության կազմակերպումը կարևորում է հատկապես շփման և փորձի փոխանակման տեսակետից:
Երկօրյա համառ պայքարից հետո հայտնի դարձան առաջնության հաղթողները: Վերջիններս Վանաձորի լողի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոցի կողմից արժանացան պատվոգրերի և մեդալների:
Վանաձորի քաղաքապետարան