«Տուր արյուն, տուր կյանք»

Այսօր՝ հունիսի 14-ին, Լոռու մարզային արյան ծառայության բաժանմունքում տեղի ունեցավ Արյան դոնորի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) ամեն տարի անցկացնում է կամավոր դոնորության արշավ։ Այս տարի հոբելյանական 20-րդ անգամը արշավի խորագիրն է «Տուր արյուն, տուր կյանք»:
Արշավը միտված է խրախուսելու արյան կամավոր դոնորությունը՝ հանրապետության արյան բանկը համալրելու նպատակով:
Վանաձորում օրվա առթիվ ամեն տարի անցկացվում է հանդիսավոր միջոցառում և կամավոր արյունատվություն։
Միջոցառմանը ներկա էին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, համայնքապետարանի և մարզպետարանի աշխատակիցներ, կամավորներ։
Ներկաներին ողջունեց Կենտրոնի տնօրեն Լիանա Մուրադյանը։
Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը։
Վանաձոր համայնքի ղեկավարի պատոնակատար Արկադի Փելեշյանը շնորհավորեց կենտրոնի օրվա առթիվ կենտրոնի անձնակազմին և արյան դոնորներին։ Արկադի Փելեշյանը շնորհավորագիր հանձնեց Կենտրոնի տնօրեն Լիանա Մուրադյանին՝ շնորհակալություն հայտնելով կենտրոնի կատարած աշխատանքի և դոնորական արշավը ավելի ծավալուն դարձնելու համար։
Ներկաներին շնորհավորեց Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, Բժշկական կենտրոն տնօրեն Մեսրոպ Հազրոյանը։
Միջոցառման հանդիսավոր մասին հաջորդեց արյունատվությունը․ դոնորներն անհրաժեշտ ստուգումներն անցնելուց հետո մոտեցան արյուն հանձնելու։

You May Also Like