Իրազեկում թունաքիմիկատներով թունավորումների կանխարգելման վերաբերյալ

Հարգելի՛ քաղաքացիներ

Հաշվի առնելով 2021-2022թթ․ թունաքիմիկատներով թունավորումների վիճակագրական տվյալները, ինչպես նաև գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը՝ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ թունաքիմիկատների օգտագործման հետևանքով առաջացող առողջական խնդիրներից՝ թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է կատարել մի շարք քայլեր․

Մասնավորապես՝

  • հետևել թունաքիմիկատի օգտագործման, անվտանգ չափաքանակների և առաջին օգնության միջոցառումների վերաբերյալ հրահանգներին, որոնք նշված են պիտակի վրա,
  • խորոհուրդ չի տրվում գնել թունաքիմիկատներ, որոնց պիտակները բացակայում են կամ գրված են Ձեզ համար անհասկանալի լեզվով,
  • պատրաստել թունաքիմիկատի խառնուրդը լավ օդափոխվող տարածքում,
  • թունաքիմիկատով աղտոտված հագուստը լվանալ և պահել առօրյա հագուստից առանձին,
  • տեղադրել նախազգուշացնող ցուցանակներ՝ մարդկանց մուտքը թունաքիմիկատով մշակված տարածք արգելելու նպատակով,
  • թունաքիմիկատները և հեղուկացիր սարքավորումները չի կարելի պահել պատահական վայրերում,
  • պետք է թունաքիմիկատները պահել սննդամթերքից հեռու, երեխաներին ոչ մատչելի վայրում,
  • չի կարելի թունաքիմիկատները պահել պարենային ապրանքների համար նախատեսված տարաներում,
  • խորհուրդ չի տրվում օգտագործել թունաքիմիկատներ, որոնք թույլատրված չեն մշակաբույսերի պաշտպանության նպատակով օգտագործման համար,
  • պահպանել մշակումից հետո թունաքիմիկատի համար նախատեսված սպասման ժամկետը՝ դաշտ մտնելիս և թունաքիմիկատով մշակված մթերք օգտագործելիս,
  • թունաքիմիկատներով մշակումը ցանկալի չէ իրականացնել քամոտ, մառախլապատ եղանակին կամ քամու հակառակ ուղղությամբ,
  • թունաքիմիկատի հետ աշխատելիս օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակ, ձեռնոց, ակնոց և այլն),
  • չփչել հեղուկացրի (սրսկիչ սարքի) խցանված ծայրոցի մեջ,
  • օճառով լվանալ ձեռքերը և դեմքը թունաքիմիկատի օգտագործումից հետո՝ նախքան սնունդ ընդունելը, ծխելը կամ սանհանգույցից օգտվելը,
  • լվանալ աղտոտված մաշկը և հագուստը առատ ջրով և օճառով,
  • չօգտագործել թերություններ ունեցող սարքավորումներ։

 

ՀԵՏԵՎԵ՜Ք ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻՆ, ԵՂԵՔ ԱՌՈՂՋ

You May Also Like