Հոկտեմբերի 14-ին Վանաձորի տիկնիկային թատրոնում մեկնարկել է տիկնիկային թատրոնների 17-րդ միջազգային փառատոնը։ Այն անցկացվում է «Թումանյանական հեքիաթի օրեր» խորագրով։ Այս տարի մեկնարկը Վանաձորից են սկսել Տիկնիկային թատրոնի 30- ամյակի առթիվ։ Միջոցառմանը ներկա է գտնվել Համայնքապետարանի մշակույթի, կրթության և զբոսաշրջության հարցերի բաժին պետ Քրիստինե Մադոյանը, որը շնորհավորել է բացման կապակցությամբ, հանդիսատեսին մաղթել անավարտ հեքիաթ և բարձր տրամադրություն։ Նա Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի կողմից պատվոգիր է հանձնել Փառատոնի նախագահ Արմեն Սաֆարյանին’ փառատոնի բացման և Վանաձոր քաղաքում տիկնիկային արվեստի զարգացման ու տարածման գործում ունեցած անգնահատելի ավանդի համար։