Կոմիտասի և Հ. Թումանյանի 150-ամյակների հոբելյանական միջոցառումներին նվիրված խորհրդակցություններն ընթացքի մեջ են

Փետրվարի 11-ին Վանաձորի համայնքապետարանի կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Գոռ Բադյանը Վանաձորի ստեղծագործական կոլեկտիվների հետ  անցկացրեց խորհրդակցություններ, որոնց նպատակն էր քննարկել Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակների առթիվ իրականացվելիք միջոցառումների ծրագրերը, ժամանակացույցերը, ինչպես նաև գլխավոր միջոցառումների կազմակերպչական մանրամասները: Հնչեցին առաջարկներ, նկատառումներ, հստակեցվեց անելիքը: Հոբելյանական տարվա միջոցառումներին վերաբերող խորհրդակցությունները և ընթացիկ աշխատանքները շարունակվում են:

You May Also Like