Ամբողջությամբ ասֆալտապատվում է Թումանյան փողոցը(Լուսանկարներ)

Կառավարության կողմից մարզերին հատկացվող 5-րդ հրատապ ծրագրով Լոռու մարզին հատկացվել է 669 մլն դրամ, որից շուրջ 115 մլն դրամը՝ միայն Վանաձոր քաղաքին: Նշված գումարից 111 մլն դրամ հատկացվել է Թումանյան փողոցի բարեկարգմանը:

Դեռևս նախորդ տարի, 4-րդ հրատապ ծրագրով, աշխատանքներ էին իրականացվել Լոռվա հրապարակում, ինչը կիսատ էր մնացել: Այսօր արդեն նշված աշխատանքներն ավարատելու համար հատկացվել է ևս 34,7 մլն դրամ: Լոռվա հրապարակի բարեկարգումն արդեն ավարտված է, ավարտին են մոտենում նաև Թումանյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները: Փոխվել են եզրաքարերը, բարձրացվել են դիտահորերը, իրականացվել է նախ ասֆալտբետոնե հարթեցում, ապա նաև հիմնական ասֆալտապատում: Աշխատանքների ողջ ընթացքին հետևում է անձամբ Վանաձորի քաղաապետ Սամվել Դարբինյանը:

5-րդ հրատապ ծրագրից 2,9 մլն դրամ էլ հատկացվել է Վանաձորի 2-րդ հիվանդանոց բարձրացող ճանապարհի փոսային նորոգման աշխատանքներին:
Սա, թերևս, մեծ ձեռքբերում է մարզկենտրոնի համար, քանի որ համայնքի սուղ բյուջեով հնարավոր է դառնում իրականացնել միայն փոսային նորոգման աշխատանքներ:

P1390015

P1390016

P1390017

P1390021

P1390025

P1390031

You May Also Like

Leave a Reply