Վանաձոր քաղաքի «Թթու ջուր» աղբյուրի և հարակից տարածքի վերանորգման և բարեկարգման նպատակով Վանաձորի քաղաքապետի նախաձեռնությանը արձագանքել են անհատ քաղաքացիներ և կազմակերպություններ: 2013 թվականի ապրիլի 5-ից սկսվել է վերանորոգումը որին կհաջորդեն բարեկարգման աշխատանքներ:
Վերանորոգումը, ինչպես և նախորդ տարիներին, կամավոր իրականացնում է վարպետ Մնոն (Մնացական Կլեկչյան ): «Թթու ջուր» աղբյուրի և հարակից տարածքի վերանորգման և բարեկարգման աշխատանքներին իրենց աջակցություն են բերել ՛՛Ասադ գրուպ՛՛, ՛՛Գամաս Անիվ՛՛, Արգիշտի1՛՛ , ՛՛Ավտոգեն Մ՛՛ ընկերությունները, ավագանու անդամ Գոռ Բադյանը, քաղաքացիներ Անատոլի Մխիթարյանը և Ռուբեն Հովհաննիսյանը: Հանգստի գոտում աշխատանքները համակարգում է Վանաձորի քաղաքապետարանի Ճարտարապետության և քաղաքաշինության բաժինը: Փաստենք, որ ՛՛Թթու ջուր՛՛ աղբյուրը քաղաքի այն եզակի արժեքներից է, որն անթաքույց հպարտությամբ ներկայացնում ենք մեր մայրաքաղաքային և արտասահմանյան հյուրերին: Սակայն այդ արժեքն այնքան ժամանակ է համարվում արժեք, քանի դեռ մաքուր է և բարետես: Եվ ՛Թթթու ջուր՛՛ հանգստի գոտու նկատմամբ հոգածությունն ու տիրոջ վերաբերմունքը պետք է բնորոշ լինի յուրաքանչյուր վանաձորցու: Հիշենք, որ այդ աղբյուրից օգտվում է վանաձորի յուրաքանչյուր բնակիչ և այն բոլորիս սեփականությունն է: Քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Տիգրան Պապանյանը վստահ է, որ աշխատանքները կավարտվեն ապրիլ ամսվա ընթացքում: