1) համակարգում է համայնքի զարգացման ծրագրի նախագծի կազմման աշխատանքները,
2) կատարում է համայնքի զարգացման հեռանկարների ուսումնասիրությունների և վերլուծության, դրանց ուղղված ծրագրերի կազմման աշխատանքներ և կատարում համապատասխան առաջարկություններ,
3) կատարում է համայնքային ծրագրերի իրականացմանն ուղղված ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրների որոնման, այդ նպատակով բանակցությունների վարման և համագործակցության աշխատանքներ,
4) կատարում է համայնքի քույր քաղաքների և Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա այլ համայնքների հետ փոխշահավետ համագործակցության համար անհրաժեշտ աշխատանքներ,
5) կատարում է համայնքի պաշտոնական կայքի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված աշխատանքներ,
6) մասնակցում է ՏՏ ոլորտում համայնքային աջակցության իրականացման համակարգի ձևավորման և գործունեության հետ կապված հարաբերություններին,
7) կազմակերպում է համայնքում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության աշխատանքները,
8) կազմում է համայնքում հրապարակայնության զարգացմանն ուղղված ծրագրեր և ներկայացնում համապատասխան առաջարկություններ,
9) կատարում է ոլորտում իրականացվող աշխատանքների նկատմամբ վերահսկողության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքներ,
10) սահմանված կարգով նախապատրաստում և ներկայացնում է համայնքի ավագանու որոշումների, համայնքի ղեկավարի որոշումների և կարգադրությունների, աշխատակազմի քարտուղարի հրամանների, ոլորտին վերաբերող ծրագրային փաստաթղթերի, պետական մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց գրությունների նախագծեր, մասնակցում է համայնքային սեփականության գույքագրման աշխատանքներին,
11) վերահսկում է բաժնի աշխատակիցների կողմից պաշտպանության կազմակերպման բնագավառում իրականացվող աշխատանքները:
ժ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով չսահմանված այլ լիազորություններ.
Բաժնի պետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ: