Վանաձոր համայնքի Վանաձոր, Գուգարք, Շահումյան, Դարպաս բնակավայրերի հարգելի՛ բնակիչներ,
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ, GIZ) և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում գործող ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմնադրամի նոր փուլով հայտարարվում է ծրագրային հայտ-առաջարկների կանչ։
Հատկապես խրախուսելի են համայնքներում նորարարությունը խթանող, կլիմայի փոփոխությանը հարմարվողականության տեսանկյունից դրական ազդեցություն ունեցող, ինչպես նաև բնակավայրերի համաչափ զարգացմանը նպաստող ծրագրերը:
Եթե ունեք ծրագրային առաջարկներ, խնդրում ենք մինչև ս․թ․ ապրիլի 28-ը ներկայացնել Վանաձորի համայնքապետարան։
Հեռ․՝ 060 0650 737
Էլ.՝ Հասցե։ vanadzorcity@mail.ru