Ծնունդդ շնորհավոր, Սպարապե՛տ

Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 65 տարեկան։ Սպարապետի ծննդյան առթիվ Վանաձորում անցկացվեց միջոցառում։ Ներկա էին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Վանաձորի համայնքապետարանի, Լոռու մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, զինվորական կառույցների ղեկավարներ, երկրապահ կամավորականներ, զինվորներ։
Ներկաները հարգանքի տուրք մատուցեցին՝ ծաղիկներ խոնարհելով Սպարապետի կիսանդրու առջև։
Վազգեն Սարգսյանը ռազմական, հասարակական-քաղաքական գործիչ էր, ՀՀ վարչապետ, պաշտպանության նախարար, Հանրապետական կուսակցության նախագահ, «Միասնություն» դաշինքի համանախագահ, ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ։
Վազգեն Սարգսյանը սպանվել է 1999-ի հոկտեմբերի 27-ին՝ ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ։
  • Vazgen Sargsyan 65 amyak 3
  • Vazgen Sargsyan 65 amyak 4
  • Vazgen Sargsyan 65 amyak 1
  • Vazgen Sargsyan 65 amyak 2

You May Also Like