Մայիսի 19-ին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը և համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը մասնակցեցին Սայաթ-Նովայի անվան զբոսայգում շուրջ երկու տասնյակ բրգաձև նոճիների տնկման աշխատանքներին:
Հիշեցնենք, որ Սայաթ-Նովայի այգին գտնվում է վերակառուցման փուլում և գոյություն ունեցող 4,3հա մակերեսով տարածքում նախատեսվում է կատարել ճարտարապետական փոքր կերտվածքների և ձևերի տեղադրման, եզրաքարերի փոխման, լուսավորման, կանաչապատման, արահետների ծածկույթի վերանորոգման, ժամանակակից խաղահրապարակների կազմակերպման, աղբամանների և նստարանների տեղադրման, նախկին ջրավազանի և շատրվանի վերակառուցման, բացօթյա ամֆիթատրոնի և սահադաշտի կառուցման աշխատանքներ:
Վստահ ենք, որ բուրգաձև նոճիների շարքն առանձնակի բարետեսություն կհաղորդի ճեմուղիներին այգու վերակառուցման աշխատանքներից հետո: