Հոկտեմբերի 10-ից Վանաձորի համայնքապետարանը «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Ավստրիական զարգացման գործակալության հետ համագործակցությամբ «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի շրջանակում իրականացնում է «Ծառատունկ Դարպաս բնակավայրում» ծրագիրը։
Ծրագրի նպատակը Վանաձոր համայնքի Դարպաս բնակավայրում աղետների ռիսկերի նավազեցումն է, կանաչ տարածքների ապահովումը, երիտասարդների շրջանում բնապահպանական կրթության խթանումը։
Ծրագիրն իրագործվում է Վանաձոր համայնքի «Նեցուկ ՀԶ» ՀՈԱԿ-ի միջոցով։