«Վանաձորի ծանրամարտի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց»
համայնքային ոչ առևտրային կազմակերպություն
- Հասցե. Զորավար Անդրանիկի 8
- Հեռ. (0322) 2-74-49
- Էլ. փոստ. tsanramartimarzadproc@gmail.com
ԱՐԵՆ ՊԱԼՅԱՆ
2018թ.-ից «Ծանրամարտի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Վանաձորի ծանրամարտի մարզադպրոցը հիմնադրվել է 1992թ.:
Մարզադպրոցի սաները մեծ հաջողությունների են հասել ինչպես հանրապետության, այնպես էլ միջազգային մրցասպարեզներում: Մեկ մարզիկ մասնակցել է օլիմպիական խաղերին, իսկ երկու մարզիկ նվաճել են մեծահասակների Եվրոպայի առաջնության բրոնզե և արծաթե մեդալներ: Նվաճումներ են ունեցել նաև երիտասարդները եւ պատանիները, ովքեր նույնպես Եվրոպայի առաջնություններից վերադարձել են 1-ին և 2-րդ, 3-րդ մրցանակային տեղ գրաված:
Մարզադպրոցը պատրաստել է միջազգային կարգի մեկ սպորտի վարպետ, բազմաթիվ սպորտի վարպետներ եւ առաջին կարգայիններ:
Մարզադպրոցը հպարտանում է ոչ միայն իր սաներով, նաև մարզիչներով, որոնցից երկուսը արժանացել են «ՀՀ վաստակավոր մարզչի» պատվավոր կոչման:
- Մարզաձևը – ծանրամարտ
- Խմբերի քանակը – 22
- Մարզիկների թիվը – 156
- Մարզիչների թիվը – 12
ԷԴՄՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
2013թ. Եվրոպայի պատանիների առաջնության արծաթե մեդալակիր
Մարզիչ` ՀՀ վաստակավոր մարզիչ Բորիս Պալյան
ԶՈՐԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ
2010թ.-ի աշխարհի առաջնության 4-րդ տեղ,
Եվրոպայի և աշխարհի առաջնությունների բազմակի մասնակից
Մարզիչ` Կարեն Պողոսյան
ԱՐԹՈՒՐ ԲԱԲԱՅԱՆ
աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների մասնակից, 2011թ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Մարզիչ`ՀՀ վաստակավոր մարզիչ Էդուարդ Կիզողյան
ԷԴԳԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
2008թ. Օլիմպիական խաղերի մասնակից
Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Մարզիչ`ՀՀ վաստակավոր մարզիչ Էդուարդ Կիզողյան