Հայկական բանակի կազմավորման 30-ամյակի առթիվ Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ տոնական համերգ:
Տոնական համերգի սկիզբն ազդարարեց ՀՀ օրրհներգը, ապա ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հանուն հայրենիքի նահատակված զինվորների հիշատակը:
Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը օրհնության խոսք հղեց զինվորիներին:
Շնորհավորանքի խոսք հղեց Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը: Ներկաներին տոնի կապակցությամբ շնորհավորեց նաև Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը:
Երաժշտական կատարումներով հանդես եկան Վանաձորի համայնքապետարանի կամերային նվագախումբը, կամերային երգչախումբը, ՎՊՀ-ի «Բիայնա» երգչախումբը, Վանաձորի երիտասարդական փողային նվագախումբը և անհատ կատարողներ։