Տոնական միջոցառում՝ նվիրված Հաղթանակի 70-ամյակին

Վանաձորցիների, հյուրերի ու թաղամասի բնակիչների համար Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված, օրերս, տոնական միջոցառում էր կազմակերպել Վանաձորի թիվ 2 մշակույթի տունը (տնօրեն` Ժաննա Պողոսյան):

Միջոցառմանը ելույթ ունեցան թիվ 2 մշակույթի տան դհոլահարների, ասմունքի և պարային խմբակների սաները, երգի խմբակի սան՝ Ռիմա Հովսեփյանը:

Գեղեցիկ կատարումներով հանդիսատեսին գեղագիտական հաճույք պարգևեցին նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդյաց տան «Շողակն» երգչախումբը, «Բազում» պարային համույթը, Գուգարքի Սուրբ Աստվածածին եկեղեցու «Նանիկ» պարային համույթը:

Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի և քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և կրթության բաժնի պետ Գոռ Բադյանի անունից ներկաներին շնորհավորեց մշակույթի և կրթության բաժնի մասնագետ Վալյա Լոռյանը:

Վանաձորի քաղաքապետարան

FB_IMG_1431938591336

FB_IMG_1431938661178

FB_IMG_1431938666234

FB_IMG_1431938693694

IMG_20150518_101342_3

You May Also Like

Leave a Reply