Կանանց միջազգային օրվան նվիրված տոնական համերգ։

Մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրվան ընդառաջ Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ տոնական համերգ։
Համերգը կազմակերպվել էր Վանաձորի համայնքապետարանի կողմից։ Հրավիրված 250 տիկնանց և աղջիկներին շնորհավորեցին Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը:
Օրհնության և շնորհավորանքի խոսք ասաց թեմակալ առաջնորդը:
Մարզպետ Արամ Ղազարյանի անունից շնորհավորանքի խոսք ասաց Հովհաննես Ավետիսյանը։Կանանց շնորհավորանքի խոսք հղեց Արկադի Փելեշյանը: «Մարտի 8-ը յուրահատուկ օր է․ մենք այս առիթն օգտագործում ենք հարգանքի տուրք մատուցելու ձեզ՝ ձեր աշխատանքի, ձեր ձեռքբերումների և հասարակության ու յուրաքանչյուրիս կյանքում ձեր անգնահատելի դերի համար։
Մեր քաղաքը հարուստ է տաղանդավոր, ուժեղ և ոգեշնչող կանանցով։ Ձեր համբերությունը, հոգատարությունը և վճռականությունը ամեն օր փոխում են մեր կյանքը և մեր քաղաքը դարձնում ավելի լավը:
Դուք վարպետորեն մեկտեղում եք կնոջ լավագույն հատկանիշները՝ միևնույն ժամանակ լինելով և՛ լավ մասնագետ, և՛ մայր, կին, զավակ։ Մենք շնորհակալություն ենք հայտնում ձեր բոլոր ջանքերի համար»,- ասաց համայնքի ղեկավարը։
Համայնքի ղեկավարի ելույթից հետ դահլիճում ներկա կանանց ծաղիկներ հանձնեցին։
Համերգին ելույթ ունեցան Վանաձորի համայնքապետարանի «Երգի թատրոնի» երգիչներն ու երգչուհիները՝ կատարելով սիրված երգեր

You May Also Like