ՎԱՆԱՁՈՐԻ ԷԴ. ԿԶԱՐԹՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ
ԹԻՎ 1 ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ
Կառուցապատող (պատվիրատու) – Վանաձորի քաղաքապետարան
Գլխ. կապալառու (շին. աշխ. իրականացնող) – «Արգիշտի-1» ՍՊԸ
Նախագծանախահաշվային փաստաթղթերը
մշակվել են – «Վանարխ» ՍՊԸ
Նախահաշվային արժեքը – 436 820 006 դրամ
Մրցութային արժեքը – 394 401 089 դրամ
Շին. աշխատանքների սկիզբը – 14.09.2011թ.
Ավարտը ըստ ժամանակացույցի – 30.08.2012թ.
Ֆինանսավորման աղբյուրները
Վանաձորի քաղաքապետարան – 197 200 545 դրամ
ՀՀ կառավարություն – 197 200 544 դրամ
2011թ.-ի ընթացքում կատարված աշխատանքների
քանակական ցուցանիշը – 117 980 343 դրամ (29.9%)
ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐ
Ամրացման աշխատանքներ – շենքի սեյսմակայունության բարձրացում միաձույլ երկաթբետոնե շրջանակների, դիաֆրագմաների միջոցով, կրող քարե պատերի ուժեղացում երկաթբետոնե շապիկի միջոցով: Միջհարկային ծածկերի իրականացում միաձույլ երկաթբետոնե սալերով:
Նորոգման աշխատանքներ – հիմնովին նորոգվելու է շենքի տանիքը, արտաքին և ներքին բացվածքները լրացվելու են մետաղապլաստե պրոֆիլներով պատուհանի և դռան բլոկներով: Կատարվելու են արտաքին և ներքին հարդարման աշխատանքներ, կառուցվելու են նոր ծածկույթներով հատակներ: Հիմնանորոգվելու են ինժեներական ցանցերը` ներքին էլ. լուսավորության, էլ. մատակարարման, ներքին ջրամատակարարման և կոյուղու ցանցերը, իրականացվելու է ջեռուցման նոր ցանց` նոր կառուցվող կաթսայատնից:
Կատարվելու են տարածքի բարեկարգման աշխատանքներ: