Տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակցի օր

Սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ։
Տեղական ինքնակառավարման մարմինը ժողովրդավարության կարևոր համակարգերից մեկն է և իշխանության օղակներից ամենամոտը ժողովրդին։ Մենք պատասխանատվություն ենք կրում ապահովելու համայնքի բնականոն առօրյան։ Վստահաբար կարող եմ ասել, որ յուրաքանչյուրդ աշխատում եք ամենայն պատասխանատվությամբ, մեր համայնքի խնդիրների նկատմամբ սրտացավությամբ, բնակչության հետ բաց երկխոսությանը միշտ պատրաստակամ։ Ձեր տքնաջան և գրագետ աշխատանքի, տեղական նշանակության խնդիրները լուծելու հետևողականության շնորհիվ, միասին մեր համայնքը դարձնելու ենք զարգացող ու մրցունակ։
Շնորհակալություն եմ հայտնում ձեզ ամենօրյա աշխատանքի համար:
Շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ներկայացուցիչներին։ Մաղթում եմ քաջառողջություն, բարեկեցություն, մասնագիտական ձեռքբերումներ։

You May Also Like