Վանաձորի Տիկնիկային թատրոնը հիմնանորոգումից հետո բացել է իր դռները։

Սուբվենցիոն ծրագրով կառուցված հարմարավետ ու տաք Տիկնիկային թատրոնում տարեմուտին ընդառաջ ամեն օր 2 անգամ ցուցադրվում է ամանօրյա ներկայացում՝ <<Չարաճճի Գրինչը>>։
Ներկայացմանն այսօր ներկա է գտնվել Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։
Նա փոքրիկ հանդիսատեսի հետ դիտել է ներկայացումը, իսկ վերջում անակնկալ մատուցել երեխաներին և Ձմեռ պապի ու ներկայացման հերոսների հետ նվերներ հանձնել նրանց։

You May Also Like